211652_close_icon

ԱՄՆ-ն դատապարտել է Սիոն եկեղեցու առաջնորդների կալանավորումը Չինաստանում

views-count631 դիտում article-date 21:48 12-10-2025
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Չինաստանի իշխանություններին «անհապաղ ազատ արձակել» երկրի ամենամեծ քրիստոնեական, բողոքական եկեղեցիներից մեկի՝ Սիոն եկեղեցու հիմնադիր Ցզին «Էզրա» Մինգրիին: Չինացի իրավահները ձերբակալվել են նաև Սիոն եկեղեցու մոտ 30 քահանաների: Գրում DW-ն։

«Այս ճնշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության թշնամանքը քրիստոնյաների նկատմամբ, ովքեր մերժում են կուսակցության միջամտությունը իրենց հավատքին և նախընտրում են աղոթել չգրանցված տնային եկեղեցիներում»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Պետդեպարտամենտը կոչ է արել Չինաստանի իշխանություններին «անհապաղ ազատ արձակել» ձերբակալվածներին և «թույլ տալ բոլոր հավատացյալներին զբաղվելու կրոնական գործունեությամբ՝ առանց բռնաճնշումներից վախենալու»։
 

Նմանատիպ նյութեր