211652_close_icon
views-count964 դիտում article-date 10:58 12-10-2025

ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է մասնակցել խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությանը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել Եգիպտոսում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին և համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Այս մասին AFP-ին հայտնել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Հուսան Բադրանը:

Շարժման ներկայացուցիչը հրաժարվելու պատճառը չի պարզաբանել:

Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է հույսը դնել խաղաղության գործընթացում միջնորդ երկրների՝ Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի վրա:

 

Նմանատիպ նյութեր