211652_close_icon

Բելգիայի ՊՆ-ն չի բացառել Բրյուսել զորքերի տեղակայումը մինչև տարեվերջ

views-count541 դիտում article-date 23:30 11-10-2025
Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը չի բացառել, որ մինչև տարեվերջ Բրյուսելի փողոցներում կհայտնվեն ռազմական պարեկային խմբեր՝ քաղաքում հանցագործությունների մակարդակի աճի պատճառով։

«Հնարավո՞ր է զորքեր տեղակայել փողոցներում մինչև տարեվերջ։ Ես չեմ ասել «այո», բայց նաև «ոչ» չեմ ասել», – ասել է Ֆրանկենը բելգիական Soir թերթին տված հարցազրույցում։

2024 և 2025 թվականներին Բրյուսելում հանցագործության իրավիճակը կտրուկ վատթարացել է՝ շաբաթական մի քանի անգամ կրակոցներ են տեղի ունենում, իսկ մայրաքաղաքի փողոցներում կտրուկ աճել են գողությունները և բռնությունները։

Նմանատիպ նյութեր