Փարիզի Աստվածամոր տաճարում գտել են գրություն ահաբեկչության մասին նախազգուշացմամբ
Ուրբաթ Ֆրանսիայի մայրաքաղաքում հայտնաբերվել է աշխարհի ամենահայտնի տաճարներից մեկում՝ Փարիզի Աստվածամոր տաճարում ահաբեկչության անանուն սպառնալիք։
Le Figaro-ի տվյալներով՝ մեքենագիր նամակը հոկտեմբերի 10-ի ցերեկը գտել է տաճարի ծառայող կինը մոմերի համար նախատեսված տեղում։ Դրանում անհայտ անձը կոչ է արել «չբացել տաճարը հոկտեմբերի 11-ին եւ 12-ին»՝ պնդելով, որ ներսում թաքնված են դանակներ, եւ որ հանգստյան օրերին «կազմակերպվելու է սպանդ»՝ «օտարերկրյա այցելուների» մասնակցությամբ։
Նոթր Դամի պահպանությունն այս մասին անհապաղ տեղեկացրել է ոստիկանությանը։ Տարհանում չեն իրականացրել, սակայն իրավապահները մանրազնին ստուգել են յուրաքանչյուր շինություն՝ բացառելու համար հարձակման ցանկացած հնարավորություն։ Ուրբաթ ուշ երեկոյան Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան տեղեկացրել է, որ«ստուգումները թույլ են տվել հանել կասկածները», եւ սպառնալիքը չի հաստատվել։
Քննչական մարմինները փորձում են պարզել նամակի հեղինակի անձը եւ դրդապատճառները։ Աղբյուրը ոստիկանությունում նշել է, որ նման անանուն սպառնալիքներ ստացվում են ժամանակ առ ժամանակ, սակայն Ֆրանսիայում զգոնության բարձր մակարդակի ֆոնին դրանց առավելագույն չափով լուրջ են վերաբերվում։