211652_close_icon
views-count61078 դիտում article-date 22:42 04-03-2024

Նուբարաշենի աղբավայրում հերթական խոշոր կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ՝ օգտագործելով նաև «Դեֆանս» ընկերության հատուկ տեխնիկաներն ու Երևանի քաղաքապետարանի ջրատարները․ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից․ տեղում է ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 4 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում առաջացած հերթական կրակի դեմ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներին ներգրավված են մեծ թվով հրշեջ-փրկարարներ և Երևանի փրկարարական վարչության շտաբի փրկարարները։

Կրակի օջախները հազարից ավելի հատվածներում է, և հրշեջները որոշ վայրերում իրենց կյանքը վտանգելով են աշխատում, քանի որ ամեն վայրկյան հնարավոր է աղբը թափվի հրշեջների վրա։

Տեղում աշխատանքներին հետևում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, փրկարար ծառայություն տնօրենի տեղակալներ Դավիթ Սարգսյանն ու Եգոր Կարապետյանը։

Հրշեջները մի քանի խմբերի են բաժանվել։ Աշխատանքները ղեկավարում է Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով հրդեհի վայր են բերվել Երևանի քաղաքապետարանի մի քանի ջրատար ավտոմեքենաներ, որոնցով անընդհատ ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին։

Հրշեջներին օգնության ձեռք է մեկնել նաև Երևանում հայտնի «Դեֆանս» ընկերությունը, ովքեր հատուկ տեխնիկաներ են տրամադրել՝ աշխատանքները ավելի արդյունավետ ու անվտանգ կատարելու համար, որոնցով հրշեջների աշխատանքն էլ ավելի ապահով է դարձել։

Այս պահին հրշեջները շարունակում են աշխատանքը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 196+
196+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր