211652_close_icon

Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է

views-count328 դիտում article-date 20:36 08-10-2025
Արարատի մարզի Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը հունիսին 2 ամսով կալանավորվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել, քննիչը կալանքի միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր։ Ռաֆիկ Անդրեասյանը ձերբակալվել էր հունիսի 16-ին:

Հակակոռուպցիոն կոմիտեն նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Անդրեասյանը հունիսի 17-ին կալանավորվեց երկու ամսով, սակայն հուլիսի վերջին նրա խափանման միջոցը փոխվեց` տնային կալանքով:

Հուլիսի վերջից մինչ օրս Ուրցաձորի նախկին համայնքապետը տնային կալանքի տակ է:

Դատարանում նրա շահերի ներկայացուցիչ Վահե Զոհրաբյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ փուլում է գործը, միջնորդություն չի՞ ներկայացվել դատարան` խափանման միջոցը փոխելու համար: Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջնորդությունը ներկայացվել է եւ դատարանը բավարարել է այն. «Այս ամսվա 16-ին տնային կալանք խափանման միջոցը կփոխարինվի վարչական վերահսկողությամբ: Իսկ դատական գործն այս պահին ապացուցման փուլում է, այլ նորություն չկա»:
 

Նմանատիպ նյութեր