211652_close_icon

Շախմատի ԵԱ․ Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց խորվաթների հետ

views-count574 դիտում article-date 23:00 06-10-2025
Բաթումիում (Վրաստան) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց խորվաթների հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։ Հայաստանի հավաքականում խաղացին Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Արամ Հակոբյանը։

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել էր Լիտվայի թիմին։

Կանանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին։ 

Հայաստանի թիմից հանդես եկան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը։

Առաջին տուրում հայ շախմատիստուհիները 2,5:1,5 հաշվով հաղթել էին Էստոնիայի թիմին։

Առաջնությունում կանցկացվի 9 տուր։

Նմանատիպ նյութեր