Երևանում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած, լեգենդ դարձած հերոս Գոռ Եղիազարյանի հիշատակին նվիրված հուշաղբյուրի բացման արարողությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Երևան քաղաքի Մինսկի փողոցի 19 շենքի բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած, լեգենդ դարձած հերոս Գոռ Եղիազարյանի հիշատակին նվիրված հուշաղբյուրի բացման արարողությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գոռ Եղիազարյանը ծնվել ու մեծացել է հենց այդ շենքում, որտեղ այսօր իր անունը կրող հուշարձանը կդառնա հիշատակի և հերոսության խորհրդանիշ։
Բավման արարողությանը ներկա էին Գոռի ընկերները, այդ թվում զինակի, դպրոցական ու մանկության, դասղեկը և ուսուցիչները, ինչպես նաև հարազատներն ու բարեկամները։ Բոլորը միասին խոնարհվեցին հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հերոսի հիշատակի առաջ։ Միջոցառման ընթացքում հնչեցին խոսքեր Գոռի քաջության, անկոտրում բնավորության և հայրենասիրության մասին։ Ներկաները հիշեցին նրա բարի ու ազնիվ կերպարը՝ որպես ընկեր, որդի և զինվոր, ով մինչ իր կյանքի վերջին վայրկյանը հավատարմ մնաց իր երդմանը։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի