Վրաստանում «Մայդան» կազմակերպելու ցանկացած փորձ կպատժվի․ Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Մայդան» կամ երկրում անկարգություններ կազմակերպելու ցանկացած փորձ կպատժվի։ «Շատերը պետք է սպասեն այս պատժին։ Օրենքը խստորեն կկիրառվի։ Որոշ օտարերկրյա դիվանագետներ աջակցել են այդ գործողությանը, որի նպատակն էր տապալել կառավարությունը։ Արևմուտքը ֆինանսավորել է իր գործակալներին և նրանցից կոնկրետ արդյունքներ է ակնկալում»։
Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններից հետո ցուցարարները գրոհել են Վրաստանի նախագահական նստավայրը, կոտրել են նստավայրի ցանկապատը, ապա դրա շուրջը բարիկադներ են կառուցել: Նրանց նկատմամբ ջրցաններ են կիրառվել։
Կան ձերբակալվածներ։