211652_close_icon

Ալաբամայում փողոցում փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

views-count652 դիտում article-date 19:22 05-10-2025
Հակամարտող զինյալները սկսել են կրակել միմյանց վրա շաբաթ երեկոյան՝ Ալաբամա նահանգի մայրաքաղաքի մարդաշատ գիշերային թաղամասում, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 12-ը՝ վիրավորվել, հաղորդում է Associated Press-ը։

Մոնտգոմերիի ոստիկանապետ Ջեյմս Գրաբոյսը հայտնել է, որ երեք վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց՝ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով։ Ոստիկանությունը դեպքի վայր է կանչվել տեղական ժամանակով ժամը 23:30-ին՝ «զանգվածային կրակոցների» մասին հաղորդման հիման վրա։

«Սրանք երկու կողմեր էին, որոնք, ըստ էության, կրակում էին միմյանց վրա՝ ամբոխի մեջ», - ասել է Գրաբոյսը լրագրողներին։

Ըստ նրա, կրակողները «չէին մտածում իրենց շրջապատող մարդկանց մասին, երբ դա անում էին»։
Գրաբոյսը նշել է, որ քննիչները ուսումնասիրում են ապացույցները և հարցաքննում հնարավոր կասկածյալներին, սակայն կիրակի վաղ առավոտյան դեռ ոչ ոքի մեղադրանք չի ներկայացվել։

«Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ բոլոր ապացույցները հավաքելու և մեղավորներին հայտնաբերելու համար», - հավելել է նա։

Նմանատիպ նյութեր