Իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր
Այսօր իրանա-ադրբեջանական պետական սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել է 4 մարդ: Այս մասին հայտնում է ադրբեջանական apa գործակալությունը:
Ըստ տեղեկությունների՝ անհայտ անձինք զինված հարձակում են գործել Խորուզլու գյուղի մոտ գտնվող սահմանային անցակետի վրա, և սկսվել է փոխհրաձգություն սահմանապահների և նրանց միջև: Փոխհրաձգության հետևանքով սպանվել է 1 ոստիկան, 1 սահմանապահ և 2 քաղաքացի:
Բոլոր սպանվածներն իրանաբնակ ադրբեջանցիներ են: Նշված վայրում ներկա պահին աշխատում են Իրանի հատուկ ծառայությունները: