211652_close_icon
views-count928 դիտում article-date 23:29 04-10-2025

Բարսելոնայում տասնյակ հազարավոր մարդիկ երթ են կազմակերպել՝ ի պաշտպանություն պաղեստինցիների

Շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ երթով անցել են Բարսելոնայով՝ ի պաշտպանություն պաղեստինցիների եւ պահանջելով դադարեցնել Իսրայելի հետ զենքի առեւտուրը, ինչն Իսպանիայում նախատեսված բողոքի ցույցերի շարքից մեկն է դարձել, հաղորդել է AFP-ն։

Երթը տեղի է ունեցել հսկայական կարմիր պաստառի ներքո, որի վրա գրված էր. «Դադարեցրեք ցեղասպանությունը Պաղեստինում։ Դադարեցրեք զենքի առեւտուրն Իսրայելի հետ»։

Ոստիկանության տվյալներով՝ 70 000 ցուցարարներ խաղաղ երթով անցել են քաղաքի կենտրոնով։ Նրանք վանկարկել են «Բոյկոտեք Իսրայելը» եւ «Ազատագրեք Պաղեստինը» կարգախոսներ։
Սումուդ նավատորմի վրա գտնվող մոտ 50 իսպանացի ձերբակալվել է Իսրայելի կողմից, շաբաթ օրը հանրային հեռուստատեսության հարցազրույցում հայտնել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Նավատորմի կազմակերպիչները պնդում են, որ Իսրայելի գործողություններն անօրինական են եղել, քանի որ նրանք կանգնեցրել են նավերը, երբ դրանք անցնում էին միջազգային ջրերով։

Նմանատիպ նյութեր