Թրամփը հայտնել է, որ չի հանդուրժի «որեւէ հապաղում» ՀԱՄԱՍ-ի կողմից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի հանդուրժի պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից որեւէ հապաղում, «որը կարող է Գազան կրկին սպառնալիք դարձնել»։
«Ես գնահատում եմ Իսրայելի կողմից ռմբակոծությունների ժամանակավոր դադարեցումը՝ պատանդների ազատ արձակման եւ խաղաղության համաձայնագրի կնքման համար։ ՀԱՄԱՍ-ը պետք է արագ գործի, հակառակ դեպքում ամեն ինչ կկորի։ Ես չեմ հանդուրժի այն հապաղումը, որը շատերի կարծիքով կարող է տեղի ունենալ, կամ որեւէ ելք, որը կարող է Գազան կրկին սպառնալիք դարձնել։ Եկեք վերջ դնենք դրան, եւ արագ։ Բոլորի հետ արդար կվարվենք»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Իսրայելին անհապաղ դադարեցնել Գազայի ռմբակոծությունը, քանի որ, նրա կարծիքով, ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի խաղաղության ծրագրի վերաբերյալ իրեն տրված պատասխանը ցույց է տալիս, որ խումբը պատրաստ է խաղաղության։