211652_close_icon

«Այսօրվա լռությունը կանաչ լույս է վառում վաղվա ավտորիտարիզմի համար». «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

views-count592 դիտում article-date 22:00 04-10-2025
 Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ դատարանի կայացրած վճիռը անհամաչափ է եւ անարդար։

Մի կողմ թողնելով առհասարակ քրեական հետապնդման իրավաչափությունը, արձանագրենք, որ դատարանը սրբազանին մեղսագրվող հոդվածով նախատեսված տուգանքի, հանրային աշխատանքների, կարճատեւ ազատազրկման ու երկարատեւ ազատազրկման միջեւ ընտրել է հենց երկարատեւ ազատազրկումը։ Սա ավելի շատ քաղաքական հաշվեհարդար եւ ընդդիմադիր խոսքի սահմանափակման փորձ է հիշեցնում, քան արդարադատություն։ Ուստի, Միքայել սրբազանը քաղբանտարկյալ է։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը, որը հեղափոխության օրերին խոստանում էր ժողովրդավարություն և արդարություն, այսօր քայլ առ քայլ հեռանում է այդ արժեքներից՝ ավելի ու ավելի նմանվելով այն «նախկիններին», որոնց դեմ պայքարում էր ժողովուրդը ու որոնց մերժեցինք մենք բոլորս 2018-ին։

Դատապարտում ենք այս անիրավաչափ և անարդար գործողությունները եւ հորդորում ենք բոլորին՝ քաղաքացիական հասարակությանը, իրավապաշտպաններին, բոլոր նրանց, ովքեր  հավատում են ազատությանն ու արդարությանը՝ չլռել։ Այսօրվա լռությունը կանաչ լույս է վառում վաղվա ավտորիտարիզմի համար։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության վարչություն

Նմանատիպ նյութեր