211652_close_icon

Ուսուցչի աշխատանքից է մեծապես կախված մեր պետականության ապագան. ՀՀ նախագահ

views-count295 դիտում article-date 19:00 04-10-2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույնները» մրցույթի 12 անվանակարգերում հաղթող ճանաչված ուսուցիչներին: Այս մասին հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ ՀՀ նախագահը ողջունել և շնորհավորել է հաղթող ճանաչված մանկավարժներին:

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը, որը վկայում է պետական իշխանության կողմից կրթության և այս ոլորտի աշխատողների նկատմամբ ցուցաբերվող առաջնահերթ վերաբերմունքի մասին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին տարիների նվիրական աշխատանքի համար և շեշտել, որ անգնահատելի է մանկավարժի դերակատարությունը գիտակից, պատասխանատու և ազատ հասարակության կերտման գործում:

«Ձեզանից և ձեր աշխատանքից է մեծապես կախված մեր պետականության ապագան, որովհետև ուսուցիչը միայն մեխանիկական գիտելիք փոխանցող չէ, այլ պատանի սերնդի մոտ կարևորագույն արժեհամակարգեր ստեղծող»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:

Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է վերջին տարիներին կրթության և գիտության ոլորտներում կառավարության կողմից իրականացվող քաղաքականության առաջնահերթություններին, ապա պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանն Ուսուցչի օրվան ընդառաջ շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ:

Նմանատիպ նյութեր