211652_close_icon
views-count862 դիտում article-date 19:12 03-10-2025

Նորք-Մարաշում գտնվող պուրակում տնկեցինք շուրջ 500 հասուն ծառեր և մշտադալար թփեր. Ավինյան

Այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանի Այծեմնիկ Ուրարտուի փողոցի վերջնամասում գտնվող պուրակում տնկեցինք շուրջ 500 հասուն ծառեր և մշտադալար թփեր՝ ձևավորելով նոր ու կանաչ միջավայր երևանցիների համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

« Նորք-Մարաշում վերակառուցել ենք նաև Ա. Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցի ֆուտբոլի դաշտը, որտեղ մեր երեխաները հնարավորություն ունեն խաղալ նոր ու բարեկարգ պայմաններում:

Բացի այդ, Երևանում կավելանա ևս մեկ շների համար նախատեսված զբոսայգի»,- նշված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր