211652_close_icon

Սրբազանի մասով հանգիստ եմ` խնդիր չունի նստելու, ես մտածում եմ Մայր Աթոռի դեմ այլանդակ արշավի դրսևորման և բարոյականության աննախադեպ անկման մասին․ Աբրահամյան

views-count511 դիտում article-date 18:45 03-10-2025
2 օր առաջ գործընկերներիցս մեկի հետ խոսում էինք Միքայել Սրբազանի մասին ու ոչ մի կերպ չէի համաձայնվում, որ սպասվելիք վճռով նրան երկար ժամանակով ազատությունից կզրկեին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ճիշտ է` որևէ մեկս օդից չենք իջել և փաշինյանական այսօրվա իրականությունը լավ գիտենք, բայց ես կարծում էի, որ կա´մ պայմանական կտան, կա´մ փոքր ժամկետով կազատազրկեն:
Մարդկային ողբերգություն է պատկերացնելու այն դատավորի, դատախազի, քննիչի հոգեվիճակը, ովքեր կարող էին այսպիսի պատկեր ստեղծել:

Սրբազանի մասով հանգիստ եմ` խնդիր չունի նստելու, ես մտածում եմ ստեղծվող վատ նախադեպի, Մայր Աթոռի դեմ այլանդակ արշավի դրսևորման և բարոյականության աննախադեպ անկման մասին»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր