Արամ Վարդևանյան. Մայր Աթոռի և Վեհափառի նկատմամբ ոտնձգության փորձերի մասով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ որոշ քրեածին տարրերի կողմից Մայր Աթոռի և Վեհափառի նկատմամբ ոտնձգության փորձերի մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին։ Գրառումը՝ ստորև․
«Դատախազության երեկվա անհասկանալի հայտարարությունից և փաստացի անգործությունից հետո, որով որևէ կերպ չփարատվեց բոլորիս մտահոգությունները որոշ քրեածին տարրերի կողմից Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի ոտնձգության փորձերի մասով։
Երեկ երեկոյան ներկայացրեցի հաղորդում հանցագործության մասին հասցեագրված Գլխավոր դատախազին, մանրակրկիտ ներկայացնելով այս ժամանակահատվածում տեղի ունեցած հայտարարությունները և դրանց կոնկրետ որակումը, այդ թվում պահանջելով կոնկրետ գործողություններ։
Բնականաբար վաղը իմ ընկերների հետ միասին լինելու եմ Մայր Աթոռում»։