Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը. 1-ին տեղ գրաված թիմը կպարգևատրվի 4 միլիոն դրամով
Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը:
Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 8-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև կանցկացվի նախնական՝ մարզային փուլը:
Եզրափակիչ փուլին մասնակցում են ՀՀ 10 մարզերի հավաքական թիմերը և Երևանի քաղաքային փուլում հաղթող ճանաչված վարչական շրջանի թիմը: Յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ:
Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբով՝
• 4-7-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտներ,
• 8-12-րդ դասարաններ՝ 2009-2013 թվականներին ծնված աշակերտներ:
Մարզային և Երևան քաղաքի վարչականշրջանների փուլին կարող են մասնակցելհանրապետության բոլոր հանրակրթականդպրոցների աշակերտները, որոնք լողով զբաղվելուհամար հակացուցում չունեն: Մրցաշարի մարզային, Երևան քաղաքի վարչական շրջանների և քաղաքային փուլերում 1-ին տարիքային խմբի մասնակիցները մրցում են 50 մետր, իսկ երկրորդ տարիքային խմբի մասնակիցները՝ 100 մետր ազատ ոճում:
Մրցաշարի մարզային, Երևան քաղաքի վարչական շրջանների և քաղաքային փուլերը պետք է անցկացվեն առնվազն 25 մետր երկարությամբ լողավազաններում:Ê Եզրափակիչ փուլում առաջին և երկրորդ տարիքային խմբերի մասնակիցները մրցում են համապատասխանաբար 8x50 մետր և 8x100 մետր փոխանցումալողով, ազատ ոճով, խառը կազմով (4 աղջիկ և 4 տղա):
Մրցաշարի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, հուշանվերներով, մեդալներով և դրամական պարգևներով:
Թիմերի դրամական պարգևների գումարը համամասնությամբ կբաժանվի հավաքական թիմի անդամների դպրոցների միջև՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:
1-ին տեղ գրաված թիմը կպարգևատրվի 4,000,000 ՀՀ դրամով,
2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով,
իսկ 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով:
Մրցաշարի մրցանակային տեղեր գրաված աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով.
• 1-ին տեղ՝ (8 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,
• 2-րդ տեղ՝ (8 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,
• 3-րդ տեղ՝ (8 մասնակից) 75,000-ական դրամ:
Պարգևատրում է նախատեսված նաև հավաքական թիմերի պատասխանատուների համար (մարզիչ կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչ) ՝
• 1-ին տեղ՝ 150,000 ՀՀ դրամ,
• 2-րդ տեղ՝ 100,000 ՀՀ դրամ,
• 3-րդ տեղ՝ 75,000 ՀՀ դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի վերջին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում:
Մարզային փուլի ժամանակացույցն ու մրցավայրերը՝ կից: