211652_close_icon

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

views-count415 դիտում article-date 18:18 01-10-2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Մայքլ Մավրոսին։

Նախագահը շնորհավորել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի ու Կիպրոսի հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության և համերաշխության վրա։ Ն

ա առանձնակի կարևորել է Կիպրոսի՝ որպես Հայաստանի վստահելի և արժեքավոր գործընկերոջ դերը, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Կիպրոսի կառավարության մշտական աջակցության համար՝ հատկապես դժվարին ժամանակաշրջաններում։

Դեսպան Մայքլ Մավրոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ ընդգծելով, որ կշարունակի գործադրել առավելագույն ջանք երկկողմ հարաբերությունների ակտիվացման և խորացման ուղղությամբ՝ ներառելով համագործակցության նոր ոլորտներ։

Զրուցակիցները նաև կարևորել են Երևանում և Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանությունների բացումը, ինչը կնպաստի փոխգործակցության ընդլայնմանն ու արդյունավետ զարգացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայունության ապահովման անհրաժեշտությունը։ 

Նմանատիպ նյութեր