211652_close_icon

Երևանում և Նիկոսիայում դեսպանությունների հիմնումը երկկողմ կապերի խորացման հիմքն է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

views-count295 դիտում article-date 12:05 01-10-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի ժողովրդի և իմ անունից ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Կիպրոսի եղբայրական ժողովրդին Կիպրոսի Հանրապետության Անկախության 65-ամյակի կապակցությամբ: Այս օրը խորհրդանշում է ոչ միայն երկրի ինքնիշխանության և ժողովրդավարական ուղին, այլ նաև առիթ է արժևորելու կիպրացի ժողովրդի վճռա¬կանությունը պաշտպանելու իր ազատությունը, արժանապատվությունն ու սկզբունքները:

Մեր երկրներն ու ժողովուրդները միավորված են դարերի ավանդույթ ունեցող բարեկամությամբ, փոխադարձ վստահությամբ և ընդհանուր արժեքներով: Նստավայր դեսպանությունների հիմնումը Երևանում և Նիկոսիայում նախանշում է նոր և խոստումնալից փուլ երկկողմ հարաբերություններում՝ վերահաստատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու մեր հանձնառությունը:

Այս նշանակալի օրվա առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, Կիպրոսի Հանրապետությանը շարունակական զարգացում և ԵՄ խորհրդում գալիք հաջող նախագահություն, իսկ Կիպրոսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, միասնություն և բարեկեցություն»։

 

Նմանատիպ նյութեր