Ադրբեջանի ԱԳ նախարարը Պետդեպարտամենտի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի գլխավոր խորհրդական Ուայեթ Թելկեին և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնին։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ շրջանակներում Վաշինգտոնյան համաձայնագրերի իրականացումը, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, ռազմավարական գործընկերության մասին խարտիա պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության վերաբերյալ հարցեր։