211652_close_icon
views-count865 դիտում article-date 17:14 29-09-2025

Ես էսօր վերջնականապես որոշում եմ կայացրել, որ առաջիկայում պետք է ժամանակ տրամադրեմ Առակացի առաջինն անգիր սովորելու համար․ Նիկոլ Փաշինյան

Ես էսօր վերջնականապես որոշում եմ կայացրել, հեսա կծիծաղեք կամ կժպտաք։ Գիտեք, որ ես սաղմոսներ անգիր գիտեմ, հիմա վերջնական որոշում եմ կայացրել, որ առաջիկայում պետք է ժամանակ տրամադրեմ Առակացի առաջինն անգիր սովորելու համար, որը Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ոչ թե գրաբարով, այլ աշխարհաբարով է սովորելու անգիր։

«Պետք  է հասկանանք, ինչու է Մեսրոպ Մաշտոցը հենց դրանից սկսել։ Կարող է մեր պրոբլեմը Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից մինչև հիմա նույնն է, որ մենք խնդիր ունենք հասկանալու մեր միջավայրը, մեզ»,– ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր