Ավտովթար՝ Արմավիրի մարզում. Նորապատ-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Volkswagen»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կեսգիշերին Նորապատ-Մրգաշատ ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Ն.-ի վարած «Opel» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Մ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վիրավորին և վարորդներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մեկի գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լեռնիկ Հովսեփյանն ու Խորեն Զաքարյանը:
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։