211652_close_icon

Իրանական սննդի և մշակույթի փառատոն Կապանում

views-count802 դիտում article-date 22:39 28-09-2025
Կապանի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել Իրանի սննդի և մշակույթի փառատոնը։

Փառատոնի ընթացքում 30 տաղավարներում իրանցիները ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները, ազգային ուտեստներ, աղանդեր, ինչպես նաև երեխաների համար եղել են տաղավարներ նկարչությամբ, կավագործությամբ զբաղվելու համար։

Փառատոնի բացմանը ներկա են եղել Կապանի քաղաքապետարանի պաշտոնյաներ և Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս պարոն Մորթեզա Աբեդինը:

Նշենք, որ այս փառատոնը, որն անցկացվում է եղբայրական երկու պետությունների՝ Իրանի և Հայաստանի միջև մշակութային կապերի զարգացման ուղղությամբ, անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ փառատոնը տեղի է ունեցել Կապանի բնակիչների ակտիվ մասնակցությամբ և հետաքրքրությամբ: Փառատոնը դեռ չավարտված` բոլոր ցուցադրված ապրանքները և ուտեստները վաճառվել են: Միջոցառմանը մասնակցած անհատներն ու ընկերությունները շնորհակալություն են հայտնել քաղաքացիների ակտիվ մասնակցության համար եւ նշել են, որ պատրաստ են ավելի մեծ ներուժով նմանատիպ փառատոնների։

Նմանատիպ նյութեր