Կրակոցներ Միչիգանի մորմոնական եկեղեցում․ կան վիրավորներ, եկեղեցին հրդեհվել է
Սեպտեմբերի 28-ին Միչիգան նահանգի Գրանդ Բլանկ քաղաքում, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցում տեղի է ունեցել զինված հարձակում։ Ինչպես հայտնում է CNN-ը, կրակոցների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Դեպքից հետո եկեղեցում բռնկվել է հրդեհ։
Ոստիկանության տվյալներով՝ կրակողը սպանվել է, և բնակչության համար սպառնալիք չկա։ Կրակոցների մասին հաղորդումները ստացվել են տեղական ժամանակով առավոտյան 11-ի սահմաններում։ FOX 2 Detroit-ի տվյալներով՝ վիրավորվել է 6-ից 8 մարդ։