211652_close_icon

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

views-count1147 դիտում article-date 17:07 28-09-2025
Երեկ առավոտյան հրապարակված իմ գրառումից հետո Փաշինյանը, այնուամենայնիվ, արձագանքեց Ալիևին, որը օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը նաև ՄԱԿ-ի ամբիոնից․

«Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՀՀ–Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Կարծում եմ՝ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ այն ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ–ի նկատմամբ և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում», - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով՝ հայտարարել է ՀՀ վարչապետը։ Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը, եթե անգամ տերմինների շուրջ կա բանավեճ։ Բնականաբար, լինելու է բանավեճ նաև բովանդակության վերաբերյալ, որովհետև Ալիևի ընկալմամբ՝ նա միջանցք է ստացել, իսկ Փաշինյանի ընկալումները ոչ մեկի համար պարզ չեն։ Եվ այդ անհամաձայնությունները մեր ժողովրդին ներկայացվում ու վաճառվում են որպես «հաղթանակ» և «հաստատված խաղաղություն»։

Կարճ ասած՝ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ կոնսենսուս չկա։ Այժմ, քանի որ Հայաստանն ի դեմս Փաշինյանի չի ստացել անվտանգության երաշխիքներ և չի պահանջել ստեղծել անվտանգության ապահովման ու վեճերի կարգավորման մեխանիզմներ, իսկ փաստացի առկա է ֆունդամենտալ խնդիր․ նա պարտավոր է զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Կարծես թե, հայտարարվել էր, որ դա է խնդիրների լուծման միակ միջոցը։ Վերջերս ինչ-որ մեկը գլուխ էր գովում, որ Թրամփի WhatsApp-ի համարը ունեք։ Բա զանգի՛ր… Հենց WhatsApp-ով էլ զանգիր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր