Թրամփը կարող է զրկել ԱՄՆ-ի որոշ քաղաքների աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալելու իրավունքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է որոշ ամերիկյան քաղաքներին խաղեր անցկացնելու իրավունքից զրկելու հնարավորության մասին՝ նշելով անվտանգության անբավարար երաշխիքները։
Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Սա վերաբերում է ԱՄՆ-ի արևմտյան մասում գտնվող քաղաքներին, ինչպիսիք են Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն և Սիեթլը։ Նշվում է, որ պատահականորեն այս քաղաքների ղեկավարությունը համակարծիք են Թրամփի քաղաքական հակառակորդների հետ։ Հնարավոր է՝ խնդիրը հենց սա է, այլ ոչ թե անվտանգությունը։
«Մենք պետք է երաշխավորենք անվտանգությունը։ Միևնույն ժամանակ որոշ քաղաքներ ղեկավարում են մարդիկ, ովքեր չգիտեն՝ ինչ անել։ Եթե նրանք չհասկանան, մենք խաղերը կտեղափոխենք այլ քաղաքներ»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Armsport.am