Թրամփը կարող է զրկել ԱՄՆ-ի որոշ քաղաքների աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալելու իրավունքից
Armsport.am-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է որոշ ամերիկյան քաղաքներին խաղեր անցկացնելու իրավունքից զրկելու հնարավորության մասին՝ նշելով անվտանգության անբավարար երաշխիքները։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Սա վերաբերում է ԱՄՆ-ի արևմտյան մասում գտնվող քաղաքներին, ինչպիսիք են Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն և Սիեթլը։ Նշվում է, որ պատահականորեն այս քաղաքների ղեկավարությունը համակարծիք են Թրամփի քաղաքական հակառակորդների հետ։ Հնարավոր է՝ խնդիրը հենց սա է, այլ ոչ թե անվտանգությունը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։