211652_close_icon

Բեռլինի օդանավակայանը կիբերհարձակումից մեկ շաբաթ անց դեռևս ճգնաժամային ռեժիմով է գործում

views-count565 դիտում article-date 22:30 27-09-2025
Կիբերհարձակումից մեկ շաբաթ անց Բեռլինի Բրանդենբուրգի օդանավակայանը դեռևս ճգնաժամային ռեժիմով է գործում, հաղորդում է Tagesspiegel-ը։

Ուղևորների գրանցման և ուղեբեռի մշակման համար պատասխանատու համակարգերը դեռևս լիովին չեն վերականգնվել։

Շատ չվերթներ ուշանում են, ուղևորները ստիպված են սպասել հերթերում, իսկ ուղեբեռի մի մասը դեռևս տեղ չի հասցված։

Օդանավակայանը քննադատում է ավիացիայի բարձրագույն վերահսկող մարմին Obere Luftfahrtbehörde-ին, որը մերժել է գիշերային թռիչքների արգելքից տեղական ժամանակով կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 5:00-ը (գիշերային արգելք) առևտրային թռիչքների համար բացառություններ անել՝ վկայակոչելով կանոնակարգերի խստությանը։

Որոշ չվերթների ավելի վաղ բացառություններ էին արվել, բայց ճգնաժամի սկսվելուց ի վեր նման բացառությունները կտրականապես մերժել են։

Ավելին, Բեռլինի քաղաքագլուխ Կայ Վեգները պաշտպանել է գիշերային արգելքի նկատմամբ ավելի ճկուն մոտեցումը։ Նա կարծում է, որ նման իրավիճակներում, երբ ուշացումները պայմանավորված են արտաքին գործոններով (օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների խափանումներով), անհարկի դժվարություններ ստեղծելուց խուսափելու նպատակով ավիաընկերությունների և ուղևորների համար պետք է բացառություններ անել։

Սակայն Բրանդենբուրգի տրանսպորտի նախարար Դետլեֆ Թաբերտը կտրականապես մերժել է արգելքը մեղմացնելու գաղափարը՝ նշելով շրջակա տարածքների բնակիչների հանգիստը պաշտպանելու անհրաժեշտությունը։

Օդանավակայանը պարզաբանել է նաև, որ ուղեբեռի ժամանակավոր այլընտրանքային համակարգն արդեն գործարկվել է, և Collins Aerospace-ի տեղեկատվական տեխնոլոգիաների 20 մասնագետներ գործառույթները լիարժեք վերականգնելու համար աշխատում են զօր ու գիշեր։

Նմանատիպ նյութեր