211652_close_icon

Հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը նոր հորիզոններ է բացում մեր առաջ. Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից

views-count499 դիտում article-date 20:31 27-09-2025
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների աշխարհագրությունը տեսանելիորեն եւ հաճելիորեն ընդլայնվում է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի ամբիոնից այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«30 տարվա անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ չուներ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ։ Ուրախ եմ արձանագրել, որ հիմա արդեն մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, երկխոսություն է տեղի ունենում»,- ասել է ՀՀ վարչապետը։ 

Նա հավելել է, որ Հայաստանի Հանրապետության ավանդական կապերը նկատելիորեն զարգանում են։ 

«Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի հետ մեր երկխոսությունն ու եղբայրությունը ավելի տեսանելի է դառնում։ Այս հարաբերությունները, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին զուգահեռ, չափազանց կարեւոր են Հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղ, կայուն եւ զարգացող միջավայր տեսնելու համար։ 

Այս իմաստով կարեւորում եմ նաեւ 3+3 ձեւաչափը, որը մեզ համար կարեւոր հարթակ է մեր տարածաշրջանի երկրների հետ երկխոսելու եւ Ռուսաստանի Դաշնության հետ մեր ավանդական երկխոսությունը զարգացնելու համար՝ չնայած մենք Ռուսաստանի հետ մշտապես ակտիվ շփումներ ունենք երկկողմ ձեւաչափով»,- մանրամասնել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ վերջերս Հայաստանը ռազմավարական գործընկերություն հաստատեց Չինաստանի հետ, ակտիվ քաղաքական եւ առեւտրատնտեսական հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ։ 

«Հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը նոր հորիզոններ է բացում մեր առաջ։ Մենք ակտիվացնում ենք մեր հարաբերությունները Ճապոնիայի, Մոնղոլիայի, Մերձավոր Արեւելքի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ»,- ասել է նա։
 

Նմանատիպ նյութեր