211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի

views-count523 դիտում article-date 14:19 27-09-2025
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի և 30-ի ցերեկը, 28-ի գիշերը, հոկտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ: Սեպտեմբերի 27-30-ն առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6 մ/վ, սեպտեմբերի 28-30-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը և հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 28-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Նմանատիպ նյութեր