211652_close_icon

«Իմ ուղին» կենտրոնի երեխաները մետրոպոլիտենում

views-count2458 դիտում article-date 19:27 26-09-2025
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը այսօր հյուրընկալեց Աուտիզմ ազգային հիմնադրամի «Իմ ուղին» կենտրոնի երեխաներին։ Նրանց ուղեկցում էին հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Աննա Հովսեփյանը և ծրագրի ղեկավար Ծովինար Սիմոնյանը։

Փոքրիկներին և նրանց ծնողներին դիմավորեց մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը։ Իր խոսքում նա ընդգծեց, որ պատրաստ է աջակցելու աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող մարդկանց սոցիալիզացիային և հասարակության մեջ լիարժեք ներգրավմանը։

Այցի նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը, պաշտպանել երեխաների իրավունքները, ապահովել նրանց ներառումն ու զարգացման հնարավորությունները։

Երեխաները շրջեցին կայարաններով, ծանոթացան մետրոպոլիտենի աշխատանքին և ստացան ջերմ տպավորություններ։

Նմանատիպ նյութեր