211652_close_icon

ՀՀ-ն պատրաստ է համայնքների խաղաղ համակեցության ավանդույթի ու երկխոսության առաջխաղացմանը․ ԱԳՆ

views-count586 դիտում article-date 22:13 25-09-2025
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն հանդիպել է «Հրեական մշակույթի բարեկամների խմբի» համահիմնադիր և տնօրեն Գրեգորի Լաֆիտի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են մշակութային երկխոսության խթանման և մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Դավիթ Կարապետյանը ընդգծել է Հայաստանում բազմաշերտ համայնքների խաղաղ համակեցության ավանդույթն ու երկխոսության առաջխաղացման ուղղությամբ երկրի հաստատակամությունը։

Քննարկվել են կրթության, մշակույթի և միջկրոնական երկխոսության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ նախագծերի իրականացումը, այդ թվում՝ ցուցահանդեսների, ակադեմիական փոխանակման և հանրային դիվանագիտության միջոցառումների՝ ընդգծելով հրեական և հայկական մշակութային ավանդը։

Նմանատիպ նյութեր