«Լիվերպուլը» Էկիտիկեին կզրկի 2 շաբաթվա աշխատավարձից
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» ֆինանսապես կպատժի թիմի ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեին «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում (2:1) հեռացվելու համար, հաղորդում է Daily Mail-ը։
Նա երկու դեղին քարտ էր ստացել ոչ խաղային դրվագներում։ 53-րդ րոպեին Էկիտիկեն զգուշացվել էր մրցակցին քաշելու եւ գնդակը մի կողմ նետելու համար, իսկ 85-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացել էր գոլից հետո խաղաշապիկը հանելու համար։
Էկիտիկեն այս կարմիր քարտի պատճառով բաց կթողնի «Քրիսթալ Փելասի» դեմ առաջիկա հանդիպումը Պրեմիեր լիգայում։