Պենտագոնը սպառնացել է Թուրքիային, որ կզրկի նրան ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգից
                        Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ պայմանավորված՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կհեռացնի ՆԱՏՕ-ի ընդհանուր պաշտպանական համակարգի  հասանելիությունից, այդ թվում՝ F-35 կործանիչների նախագծից, հաղորդում է Defense News-ը։
Նշենք, որ  այս պահին ընթանում է ռուս-թուրքական պայմանագրի իրագործման վերջին փուլը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Քանիքլին։
Թե ինչ ընթացք կստանան իրադարձությունները, դեռս պարզ չէ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

