211652_close_icon

Ես յոթ պատերազմ եմ լուծել, բայց երբեք ՄԱԿ-ից զանգ չեմ ստացել. Թրամփ

views-count685 դիտում article-date 23:50 24-09-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ հայտարարել է, որ կազմակերպությունը չի կարողանում կատարել իր դերը համաշխարհային հակամարտությունների լուծման գործում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Շատ ցավալի է, որ ես ստիպված էի դա անել ՄԱԿ-ի փոխարեն։ Ցավոք, ՄԱԿ-ը նույնիսկ չփորձեց օգնել։ Ես լուծեցի յոթ պատերազմ, գործ ունեցա [ներգրավված] յուրաքանչյուր երկրի ղեկավարի հետ, բայց ՄԱԿ-ից երբեք ոչ մի զանգ չստացա, որ առաջարկեին օգնել գործարքների կնքման հարցում», - ասել է նա։ «ՄԱԿ-ից ես միայն անսարք շարժասանդուղք և հեռուստասուֆլյոր ստացա»։

Նա նաև ընդգծել է, որ համաշխարհային կազմակերպության ներուժն այժմ լիովին չի իրացվում։

Նմանատիպ նյութեր