211652_close_icon

Միքայել Սրբազանի նկատմամբ հետապնդումները տեղավորվում են Եկեղեցու դեմ ռեժիմի արշավների գծին․24News

views-count613 դիտում article-date 23:00 24-09-2025
 «Պատվի ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Միքայել Սրբազանի նկատմամբ իշխանության `ոչ մի բարոյական սահման չունեցող հետապնդումներն, ամբողջությամբ տեղավորվում են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ռեժիմի արշավների և կազմաքանդման քաղաքական գծին:

Հասարակության շրջանում առկա է ձևավորված համոզմունք, որ Սրբազանը հետապնդումների է ենթարկվում իշխանական տեսակետից տարբերվող կարծիք ու կոշտ դիրքորոշումներ ունենալու պատճառով:

Մայր Աթոռի դեմ հիմնական թշնամական արշավանքից առաջ իշխանությունը փորձում է հնարավորինս երկար անազատության մեջ պահել Միքայել Սրբազանին, նաև նրանով ահաբեկելու և զգուշացում փոխանցելու նաև մյուս հոգևորականներին»:

Նմանատիպ նյութեր