211652_close_icon

Թրամփի դեմ մաhափորձի մեջ մեղադրվող տղամարդը մեղավոր է ճանաչվել բոլոր կետերով

views-count403 դիտում article-date 15:35 24-09-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ 2024 թվականի աշնանը (խմբ. Թրամփն այդ ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու էր) մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Ռայան Ռութը Ֆլորիդայի երդվյալ ատենակալների դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել բոլոր կետերով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 23-ին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։

«Ռայան Ռութը, որը մեղադրվում է ԱՄՆ-ի՝ այն ժամանակ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կատարելու մեջ, մեղավոր է ճանաչվել բոլոր կետերով», - հաղորդել է հեռուստաալիքը։

Նրան մեղավոր են ճանաչել, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի դեմ մահափորձ կատարելու և Գաղտնի ծառայության աշխատակցի վրա հարձակվելու մեջ:

Հետագայում դատավորը պետք է որոշի, թե ինչ պատիժ կկրի մեղադրյալը։

Նմանատիպ նյութեր