Կոռուպցիայի մեջ մեղադրվող Իսրայելի նախկին վարչապետը մեղավոր է ճանաչվել
Իսրայելում դատարանը երկրի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթի նկատմամբ կայացրած անմեղության դատավճռի վերանայումից հետո փոխել է դատավճիռը և Օլմերթին մեղավոր ճանաչել կոռուցիայի մեջ, հաղորդում է France Presse-ը:
69-ամյա Օլմերթը մեղադրվում էր 1993-2000 թվականներին Holyland բնակարանային համալիրի շինարարության ընթացքում 144,000 ԱՄն դոլար կաշառք ստանալու մեջ, երբ զբաղեցնում էր Երուսաղեմի քաղաքապետի և առևտրի ու արդյունաբերության նախարարի պաշտոնները: Կաշառքի դիմաց նա փոխել էր համալիրի նախագիծը:
2012 թվականին դատարանը նրան դատապարտել էր պայմանական ազատազրկման՝ տուգանելով 19.000 ԱՄն դոլար այն բանի համար, որ նա չի արդարացրել հանրության վստահությունը: