211652_close_icon

Խոշոր չափերի մարիխուանայի հայտնաբերում՝ Վանաձորում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

views-count1528 դիտում article-date 12:57 24-09-2025
Սեպտեմբերի 18-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների փողոցի 66-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցրել և պատրաստել մարիխուանա տեսակի թմրամիջոց: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 66-ամյա վանաձորցու տանը կից խորդանոցում հայտնաբերվել է 102 գրամ կանեփի չորացված, մանրացված զանգված, նույն զանգվածից 35 գրամ հայտնաբերվել է հողամասում գտնվող սեղանին, իսկ հողամասում հայտնաբերվել են կանեփի թփեր:

Ձերբակալվածը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր