211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

views-count1108 դիտում article-date 12:51 23-09-2025
Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ 

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​​​​​​​​​​Մարզերում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

​​​​​​​Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին աստիճանաբար կբարձրանա՝ 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։

Նմանատիպ նյութեր