211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

views-count1948 դիտում article-date 13:56 22-09-2025
Երևանում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-26-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։

​​​Մարզերում սեպտեմբերի 22-ի և 26-ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։

​​​​​​​Սեպտեմբերի 23-25-ին, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա՝ 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։

Նմանատիպ նյութեր