211652_close_icon

Մեծ Բրիտանիան նույնպես ճանաչեց Պաղեստին պետությունը

views-count583 դիտում article-date 20:00 21-09-2025
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պաշտոնապես հայտարարել է Պաղեստին պետությունը ճանաչելու մասին, հաղորդում է BBC News-ը։

«Այսօր մենք միանում ենք ավելի քան 150 երկրներին, որոնք ճանաչում են Պաղեստին պետությունը», – ասել է Սթարմերը՝ ընդգծելով, որ այս քայլը «խոստում է պաղեստինյան և իսրայելական ժողովուրդներին, որ նրանք կարող են ունենալ ավելի լավ ապագա»։

«Ես գիտեմ, թե որքան ուժեղ զգացումներ է առաջացնում այս հակամարտությունը։ Մենք դա տեսել ենք մեր փողոցներում, մեր դպրոցներում և մեր զրույցներում՝ ընկերների ու ընտանիքի հետ։

Սա հանգեցրել է պառակտման, ոմանք օգտագործել են դա ատելություն և վախ սերմանելու համար, բայց դա ոչինչ չի լուծում։ Մենք պետք է ոչ միայն մերժենք ատելությունը, այլև կրկնապատկենք մեր ջանքերը՝ պայքարելու ատելության բոլոր ձևերի դեմ», – հավելել է Սթարմերը։

Ավելի վաղ Պաղեստին պետությունը ճանաչել էր նաև Կանադան։ Նման քայլ նախատեսում են ձեռնարկել նաև Ֆրանսիան, Պորտուգալիան և մի շարք այլ երկրներ։

Նմանատիպ նյութեր