211652_close_icon
views-count1105 դիտում article-date 23:23 21-06-2024

ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Պաղեստին պետությունը ճանաչելու համար

ՀԱՄԱՍ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի Հանրապետության քայլը: 

«Մենք սա դիտարկում ենք որպես ևս մեկ կարևոր քայլ՝ ուղղված միջազգային հանրության կողմից Պաղեստինի ժողովրդի իրավունքների ճանաչմանը»,- ասված է հայտարարությունում։

ՀԱՄԱՍ-ը կրկին կոչ է արել աշխարհի մյուս երկրներին նմանատիպ քայլեր ձեռնարկել՝ ի պաշտպանություն Իսրայելի ռեժիմի դեմ պաղեստինյան ժողովրդի պայքարի։

Նմանատիպ նյութեր