Շվեդիան մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը հայտարարել է, որ մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Եթե պաշտոնական Ստոկհոլմը որոշի գնալ այդ քայլին, ապա Շվեդիան կդառնա Պաղեստինը ճանաչած ԵՄ-ի անդամ առաջին երկիրը:
Ելույթ ունենալով երկրի խորհրդարանում՝ Լևենը հայտարարել է, որ մերձավորարևելյան հակամարտությունը կարելի է կարգավորել բացառապես Պաղեստինում երկու պետության գոյությունը ճանաչելու հիման վրա. «Երկկողմ կարգավորումը պահանջում է փոխադարձ ճանաչում ու քաղաքական կամք՝ խաղաղ գոյակցության համար»: