211652_close_icon

Ո՞նց եք ծափահարում հանրապետության կործանմանը. հերթական զիջումը հաղթանակ եք փաթեթավորում. Էդմոն Մարուքյան

views-count2272 դիտում article-date 17:31 21-09-2025
Փաշինյանը հռչակեց Չորրորդ հանրապետությունը, բայց մի րոպե եկեք վերհիշենք Փաշինյանն ինչ հռչակել է դա բացի կորուստն ու կործանումը ոչինչ չի բերել Հիշենք, որ նա հռչակեց Արցախը Հայաստան է և վերջ-ը... բոլորը ոտքի վրա ծափահարում էին... ինչպես հիմա էին ոտքի վրա ծափահարում ՔՊ համաժողովին:

Հիմա նա հռչակեց երրորդ հանրապետության ավարտը, որ իբր մենք արդեն ապրում ենք Չորրորդ Հանրապետությունում... դե պարզ է նա ուզում է հիմնադիր հայր դառնալ, բայց եկեք անկեղծ նայենք ինչի՞ հիմնադիր հայրը կամ հայրերը կարող են դառնալ նա և նրա թիմակիցները...

Նույն պաթոսով վերջին 7 տարիներին հռչակվել են՝ Արցախը Հայաստան է և վերջ-ը Մենք ոչ մի միլիմետր չենք զիջի... Արցախի ժողովուրդը իրավունք ունի ապրելու իր հայրենի հողում... Մենք չենք ընկրկի թշնամու առաջ...

Եկեք պայմանավորվենք, որ ի՞նչ էլ լին «Մենք մեզ պարտված չենք համարի...» Մենք չենք հանձնի միջանցք դա կարմիր գիծ է...

Մենք Չորրորդ հանրապետություն կհռչակենք ... շարունակելի Նոր գինին հին տիկերի մեջ չենք կարող լցնել, բայց դուք ինքներդ նոր գինի չեք, դուք հին գինի էլ չեք, դուք չգիտեմ, թե ինչ եք ու հին տիկերում եք ձախողված կործանված տիկերում...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր