211652_close_icon

Պուտինը հայտնել է Ուրկաինայում շփման գծում տեղակայված զինվորների թվաքանակը

views-count478 դիտում article-date 21:15 18-09-2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ «Հատուկ ռազմական գործողության գոտու» շփման գծում տեղակայված է ավելի քան 700 հազար մարդ, հաղորդում է ТАСС-ը։
Խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով Հատուկ ռազմական գործողության վետերանների համար պետական ​​մարմիններում քվոտաների գաղափարը՝ պետության ղեկավարը նշել է, որ ոչ բոլոր զինվորներն են իրենց տեսնում պետական ​​ծառայողների պաշտոնում։

«Հասկանո՞ւմ եք, մարտական շփման գծում ավելի քան 700 հազար մարդ կա»,- ասել է Պուտինը։
Ըստ նրա՝ «այդ մարդկանց մեջ մենք պետք է ընտրենք նրանց, ովքեր պատրաստ են և հակված են նման տեսակի գործունեությանը», ինչպիսին է կառավարությունում աշխատելը։

Նմանատիպ նյութեր