211652_close_icon
views-count10499 դիտում article-date 22:23 07-07-2017

Հայաստանի և Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգություն են հայտնել ԼՂ շփման գծում վերսկսված բռնության առնչությամբ

Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողները մտահոգություն են հայտնել Ֆիզուլիի շրջանի Ալխանլը գյուղում բռնության սրման առնչությամբ: Այդ մասին ասված է [url=http://assembly.coe.int/nw/xml/News/News-View-EN.asp?newsid=6735&lang=2&cat=3]ԵԽԽՎ կայքում[/url] հրապարակված Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի (Մեծ Բրիտանիա) և Ջուզեպպե Գալատիի (Իտալիա) և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեֆան Շենաքի (Ավստրիա) և Սեզար Պրեդայի (Ռումինիա) հայտարարությունում: Համազեկուցողները ափսոսանք են հայտնել, որ հրադադարի ռեժիմի խախտումը հանգեցրել է զոհերի, որոնց թվում կան նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա: Նրանք կոչ են արել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Համազեկուցողներն ընդգծել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Նրանք ընդգծել են, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և հիշեցրել Հայաստանին և Ադրբեջանին խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու և ԵԽ-ին անդամակցության պարտավորությունների մասին: Համազեկուցողները ցանկանում են իրենց սրտանց ցավակցությունները տարածել բոլոր զոհերի ընտանիքներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով՝ հակառակորդն ունի կորուստներ:

Նմանատիպ նյութեր