211652_close_icon

Միասին մենք հաղթանակ կկերտենք նախ Վաղարշապատում, ապա նաև ամբողջ Հայաստանում․ Վանեցյան

views-count1303 դիտում article-date 09:19 16-09-2025
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ «Հայրենիք» կուսակցությունը համայնքապետի թեկնածու է առաջադրել բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ 

«Վստահ եմ՝ պարոն Մանուկյանը հենց այն անձն է, ով կարող է ստանձնել մեր հոգևոր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը և իր աշխատասիրությամբ ու նվիրումով նոր շունչ տա Էջմիածնի և հարակից գյուղերի զարգացմանը։

Միասին մենք հաղթանակ կկերտենք նախ Վաղարշապատում, ապա նաև ամբողջ Հայաստանում։

Ի գործ, սիրելի թիմակիցներ։

Աստծով»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր